Արսեն Թորոսյանը հոգեբուժությանը հատկացվող ֆինանսավորման ավելացում է նախատեսում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաջորդ տարվա պետական բյուջեի հայտի մեջ հոգեբուժությանը հատկացվող ֆինանսավորման մեծացում է նախատեսվում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ամփոփելով պաշտոնավարման մեկ տարին. նախարարի մամուլի ասուլիսը անցկացվում է Նուբարաշենի հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում:

«Ասուլիսի վայրը պատահաբար չենք ընտրել: Որոշել ենք պարբերաբար տարբեր բուժհիմնարկներում անցկացնել մեր միջոցառումները: Հոգական առողջության պահպանման ազգային կենտրոնը մեր խոշորագույն հոգեկան առողջության պահպանման կենտրոններից է, որտեղ իրենց բուժումը և խնամքն են ստանում հարյուրավոր քաղաքացիներ»,-ասաց նա:

Անդրադառնալով հոգեկան առողջությանը հատկացվող ֆինանսավորմանը՝ Թորոսյանն ասաց, որ 2018 թվականից սկսած նախարարությունը հավելյալ միջոցներ է դուրս գրել հոգեկան առողջության կենտրոնների համար, որոնց միջոցով հնարավոր է դարձել հաստատությունների սանիտարահիգիենիկ պայմանները որոշակիորեն բարելավել:

«Մենք միանում ենք «Չկա առողջություն առանց հոգեկան առողջության» աշխարհում ընդունված կոչին և գնում ենք դեպի համայնքային հոգական առողջության զարգացմանը` հայեցակարգային առումով հնարավորություն տալով հիվանդին բուժում ստանալ իր համայնքում` ոչ մեկուսացված»,-հավելեց նա:

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը չբացառեց ոլորտում կոռուպցիայի առկայությունը, ապա հավելեց, որ ամեն ինչ արվում է պետական ապարատում կոռուպցիան վերացնելու ուղղությամբ:

«Կոռուպցիայի դեմ մենք պայքարում ենք կանխարգելման, համակարգերի ներդրման և պատժման միջոցով»,-ասաց նախարարը:

Հայերեն English Русский

ԱՄՆ բանակը հայտարարել է Խաղաղ օվկիանոսում թմրակարտելի հետ կապված նավի ոչնչացման մասին

Փոխպատվաստված խոզի երիկամը հիվանդի օրգանիզմում գործել է ռեկորդային 271 օր

Որպես անհետ կորած որոնվող Տիգրան Մխիթարյանը հայտնաբերվել է

Վրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր

ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է աշխարհի առաջատար բուհերում կրթություն ստացած քաղաքացիների տարկետման և պարտադիր զինծառայությունից ազատման պայմանները

ՌԴ դեսպանությունն օրինական թիրախներ է համարել Գերմանիայի հեռահար համակարգերի տեղակայման վայրերը

Մալայզիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին վերանշանակման առթիվ

Ֆոն դեր Լայենը կհայտարարի Գրենլանդիայի ֆինանսավորման համար 200 միլիոն եվրո հատկացնելու մասին. FT

Թուրքմենստանի նախագահն ընդունել է ՀՀ վարչապետի՝ Հայաստան այցելելու հրավերը

Վենսը հայտարարել է, որ երկրները ոչ բացահայտ կերպով օգնում են ԱՄՆ-ին Իրանին մեկուսացնելու գործում