Իրանն ԱՄՆ-ից պահանջել Է հեռանալ Մերձավոր Արեւելքից
1 րոպեի ընթերցում
![Իրանն ԱՄՆ-ից պահանջել Է հեռանալ Մերձավոր Արեւելքից](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/05/974503.jpg)
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար դերծովակալ Հոսեյն Խանզադին, մեկնաբանելով Arlington ավիակիրը Մերձավոր Արեւելք տեղափոխելու Վաշինգտոնի որոշումը, հայտարարել Է, որ ԱՄՆ-ը պետք Է հեռանա տարածաշրջանից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ISNA գործակալությունը: «(Տարածաշրջանում ԱՄՆ-ի – խմբ.) այդ ներկայությունը մոտեցել Է ավարտին, եւ նա պետք Է հեռանա այնտեղից»,- մեջբերում Է գործակալությունը Խանզադիի խոսքը:
«Ավիակիրը Պարսից ծոցի տարածաշրջան ուղարկելու մասին խոսակցությունը նոր չԷ, (ԱՄՆ-ը – խմբ.) ձգտում Է մեծացնել պատերազմի հավանականությունը»,- նաեւ հայտարարել Է նա:
Էսկալացիան տեղի Է ունենում միջուկային ծրագրի համաձայնագրի շրջանակներում «որոշ հանձնառությունների կատարումը դադարեցնելու» մտադրության վերաբերյալ Իրանի իշխանությունների հայտարարության ֆոնին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: