Հասարակական

Արմեն Գրիգորյանը հանդիպում է ունեցել «Դասո սիստեմս» ընկերության պատվիրակության հետ

1 րոպեի ընթերցում

Արմեն Գրիգորյանը հանդիպում է ունեցել  «Դասո սիստեմս» ընկերության պատվիրակության հետ

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է աշխարհի առաջատար ընկերություններից մեկի՝ ֆրանսիական «Դասո սիստեմս» («Dassault systemes») ընկերության առաջին փոխնախագահ Քրիստիան Նարդենին և ակադեմիական ծրագրերի գլխավոր տնօրեն Քսավիե Ֆուրժեին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ Անվտանգության Խորհրդի քարտուղարի մամլո խոսնակ Արեգ Քոչինյանը, հանդիպման մեկնարկին ԱԽ քարտուղարը ողջունել է հյուրերին Երևանում և ընդգծել արդեն պարբերական դարձող հանդիպումների կարևորությունը:

Քարտուղար Գրիգորյանը ներկայացրել է տիեզերքի խաղաղ օգտագործման ոլորտը կարգավորող օրենսդրական նախագծի մանրամասները, ինչպես նաև հայկական տիեզերական ծրագրի տեսլականը: Անդրադարձ է եղել տարածաշրջանային և համաշխարհային ինտեգրացիոն՝ ենթակառուցվածքային ու գիտական ծրագրերին:

Քրիստիան Նարդենին ներկայացրել է իր պատվիրակության նպատակները և ծրագրերը՝ մասնավորապես կրթության և արդյունաբերության թվայնացման ոլորտներում:

Քննարկվել են նաև ռազմական արդյունաբերությանը և կիբեր անվտանգությանը վերաբերող հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում