Մայրաքաղաքում շահագործման հանձնվեց Երևանի 2800-ամյակի այգին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքում գտնվող Երևանի 2800-ամյակի այգին արդեն բաց է քաղաքացիների ու զբոսաշրջիկների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ կառուցված այգու առաջին այցելուներն էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, բարերարներ Միքայել և Կարեն Վարդանյաններն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

«Սա նվեր է քաղաքին Միքայել և Կարեն Վարդանյանների կողմից: Ի սկզբանե ծրագրված էր մոտ 1 մլն դոլարի ներդրում, սակայն վերջում այն հասավ 5 մլն 300 հազար դոլարի: Այսինքն` ընթացքում ամեն ինչ արվել է ամենաբարձր որակով: Բնականաբար, քաղաքապետարանն ամեն կերպ, ամեն հարցում աջակցել է Վարդանյանների ընտանիքին, և այսօր ամենաբարձր մակարդակի այգի ենք ստացել»,- ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը:

Միքայել և Կարեն Վարդանյանների կողմից գլխավոր նախապայմանն այն է, որ այգին մնում է Երևան համայնքի սեփականությունը, և այգու տարածքում արգելվում է որևէ ձեռնարկատիրական գործունեություն: Այգու կառուցապատումից բացի` «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը 2019թ. սկսած 99 տարիների ընթացքում իր միջոցների հաշվին հոգալու է նաև այգու խնամքի ու պահպանության ծախսերը:

Հայերեն العربية English Français Русский

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել