Քաղաքականություն

Տոնոյանը ՀՀ-Ադրբեջան սահմանին տիրող իրավիճակը գնահատում է հարաբերական կայուն

2 րոպեի ընթերցում

 Տոնոյանը ՀՀ-Ադրբեջան սահմանին տիրող իրավիճակը գնահատում է հարաբերական կայուն

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՀՀ-Ադրբեջան սահմանին տիրող իրավիճակը գնահատում է հարաբերական կայուն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Տոնոյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: «Ես իրավիճակը գնահատում եմ հարաբերական կայուն, բոլոր միջոցները ձեռնարկվում են, որ խնդիրներ չառաջանան»,-ասել է նա:

Լրագրողի այն հարցին, թե ինչպես է Տոնոյանը գնահատում Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքին իրավական աստիճան տալու ստորագրահավաքը, նախարարը պատասխանեց, որ դա ավելի շատ քաղաքական գործընթաց է: «Գնահատական չէի ուզենա տալ, բայց իմ սրտում այդ ամենը կա»,-հավելել է նա:

Ստեփանակերտում մայիսի 7-ին տեղի է ունեցել «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորում՝ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության իրավապայմանագրային հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու օրակարգով։ Ֆորումի ընթացքում ազդարարվել է երկու հայկական պետությունների միջեւ համապարփակ համագործակցության համաձայնագիր կնքելու գործընթացի մեկնարկը։ Ֆորումն ընդունել է հռչակագիր, կյանքի է կոչելու կազմկոմիտե, որը պետք է կազմակերպի համահայկական ստորագրահավաք՝ ի պաշտպանություն Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքի։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում