Չինաստանը վճռականորեն պաշտպանելու Է իր ընկերությունների շահերն Իրանում
1 րոպեի ընթերցում
![Չինաստանը վճռականորեն պաշտպանելու Է իր ընկերությունների շահերն Իրանում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/05/974076.jpg)
ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը հանդես Է գալիս Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցների դեմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 8-ին հայտարարել Է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը:
«Չինաստանը վճռականորեն հանդես Է գալիս Իրանի նկատմամբ միակողմանի պատժամիջոցների դեմ: Մենք ափսոսանք ենք հայտնում ԱՄՆ-ի գործողությունների առնչությամբ, որոնք տանում են իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրադրության Էսկալացմանը»,- ասել Է Գեն Շուանը ճեպազրույցում:
Նա նաեւ ընդգծել Է, որ Չինաստանը վճռականորեն պաշտպանելու Է իր ընկերությունների շահերն Իրանում: Ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել Է, որ Թեհրանը մայիսի 8-ին իրանական միջուկային ծրագրի մասին համաձայնագրի անդամ երկրներին հինգ նամակ Է ուղարկել իր պարտավորությունների մի մասը դադարեցնելու վերաբերյալ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: