Տարածաշրջանային

Իրանն սպառնացել Է վերսկսել ուրանի հարստացումը եւ Արաքի ռեակտորի արդիականացումը

3 րոպեի ընթերցում

Իրանն սպառնացել Է վերսկսել ուրանի հարստացումը եւ Արաքի ռեակտորի արդիականացումը

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանը կվերսկսի ուրանի հարստացման եւ Արաքի ռեակտորի արդիականացման աշխատանքները, եթե իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) մասնակիցները չկատարեն իրենց պարտավորությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 8-ին հայտարարել Է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին, որի ելույթը հեռարձակել Է Press TV հեռուստաալիքը:

«ԳՀՀԾ-ի մյուս մասնակիցները 60 օր ունեն բանկային ոլորտի եւ իրանական նավթի առեւտրի հարցերին վերաբերող իրենց պարտավորությունների կատարման համար: Եթե այդ ժամկետում Իրանի շահերը հաշվի չառնվեն, մենք կդադարեցնենք ուրանի հարստացման գծով պայմանների կատարումը եւ կշարունակենք Արաքի՝ ծանր ջրով աշխատող ռեակտորի արդիականացումը»,-ասել Է Ռոուհանին:

60 օրվա ընթացքում Թեհրանը չի կատարելու ԳՀՀԾ-ի երկու կետով նախատեսված պայմանները: Ինպես պարզաբանել Է նախագահը, «կկասեցվեն երկրում առկա հարստացված ուրանի եւ ծանր ջրի վաճառքները մյուս երկրներին», ինչպես պահանջում Է գործարքը: Ուրանը եւ ծանր ջուրը կպահվեն Իրանի տարածքում: Ռոուհանին նաեւ նշել Է, որ «Իրանին այլ տարբերակ չի մնացել, քան ԳՀՀԾ-ի գծով պարտավորությունների կրճատումը», եւ երկիրը դրան դիմում Է «իր իրավունքների ապահովման նպատակով», ինչպես նաեւ «բոլոր երկրների կողմից գործարքի պայմանների հավասարակշռված կատարմանը» հասնելու համար: Ռոուհանին նշել Է, որ «ԳՀՀԾ-ն չի դադարեցնում իր գործողությունը», իսկ «Իրանը դուրս չի գալիս համաձայնագրից»:

«Գործարքի մասնակից հինգ երկրների (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Չինաստան, ԱՄՆ, Ֆրանսիա եւ Գերմանիա) ներկայացուցիչներին ուղարկվել են համապատասխան նամակներ: Մենք մեկ տարի սպասում Էինք գործարքից ԱՄՆ-ի դուրս գալու որոշումից հետո, ինչպես մեզ խորհուրդ Էին տվել մյուս մասնակիցները, եւ կատարում Էինք բոլոր պարտավորությունները: ԳՀՀԾ-ն չի փոփոխվել: Մենք պատրաստ ենք այսուհետեւ Էլ քննարկել այդ համաձայնագիրը, դրա կատարումը»,-նշել Է Իրանի նախագահը:

Ռոուհանին հավելել Է, որ «Եվրամիությունը մինչ այժմ չի կարողացել կատարել տնտեսական ոլորտում Իրանին տված իր խոստումները»: Մասնավորապես, խոստումները վերաբերում Էին ամերիկյան պատժամիջոցների շրջանցման մեխանիզմների ստեղծմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

ՀՀ-ում Իրանի դեսպանը հայտարարել է, որ առաջիկայում Թուրքիայում կայանալու է «3+3» հարթակի հաջորդ հանդիպումը

Քաղաքականություն

ՀՀ-ում Իրանի դեսպանը հայտարարել է, որ առաջիկայում Թուրքիայում կայանալու է «3+3» հարթակի հաջորդ հանդիպումը

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Տուրիզմ

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ Իրանը մոտ ապագայում կկրկնապատկի էլեկտրաէներգիայի ներմուծումը Հայաստանից

Տնտեսություն

Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ Իրանը մոտ ապագայում կկրկնապատկի էլեկտրաէներգիայի ներմուծումը Հայաստանից

Հայաստանն ունի ապահով և կայուն սահման, որը կենսական դեր է խաղում տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործում. Իրանի դեսպան

Քաղաքականություն

Հայաստանն ունի ապահով և կայուն սահման, որը կենսական դեր է խաղում տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործում. Իրանի դեսպան

Հստակեցվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև կնքվելիք հուշագրի առանցքային ուղղությունները

Տնտեսություն

Հստակեցվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև կնքվելիք հուշագրի առանցքային ուղղությունները

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Ռուսաստանը կարող է օրական 300 մլն խմ գազ մատակարարել Իրանին

Իրան

Ռուսաստանը կարող է օրական 300 մլն խմ գազ մատակարարել Իրանին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին

ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները

Իրան

ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Իրանը հավատում է, որ այլ երկրների հետ ՀՀ փոխհարաբերությունները բացասական ազդեցություն չեն թողնի Իրանի հետ հարաբերությունների վրա. ԻԻՀ դեսպան

Արտաքին քաղաքականություն

Իրանը հավատում է, որ այլ երկրների հետ ՀՀ փոխհարաբերությունները բացասական ազդեցություն չեն թողնի Իրանի հետ հարաբերությունների վրա. ԻԻՀ դեսպան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում