«Արսենալ»-ը միացել է «Լիլ»-ի առաջատարի համար պայքարին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Արսենալը» հետաքրքրված էֆրանսիական «Լիլ»-ի կիսապաշտպանՆիկոլա Պեպեի ծառայություններով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին փոխանցում է France Football-ը։
Անգլիական ակումբը մտադիր է ֆուտբոլիստին ձեռք բերել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։«Զինագոծներ»-ի ներկայացուցիչներն արդեն հանդիպել են«Լիլ»-ի ղեկավարության հետ ու առաջարկ են ներկայացրել։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ ֆրանսիական ակումբը պատրաստ է Պեպեին բաց թողնել 80 մլն եվրոյի դիմաց։
23-ամյա խաղացողին ցանկանում են գնել նաևՄիլանի «Ինտերը», ֆրանսիական ՊՍԺ-ն ու Մյունխենի«Բավարիան»։
Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 38 հանդիպման, դարձել 21 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։
Կարդացեք հոդվածը` Français