Հայտնի են ԱՊԼ-ի տարվա լավագույն մարզչի թեկնածուները

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի են դարձել Անգլիայի Պրեմիեր լիգայի տարվա լավագույն մարզչի չորս թեկնածուների անունները: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ցանկում տեղ են գտել Պեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի»), Յուրգեն Կլոպը («Լիվերպուլ»), Մաուրիսիո Պոչետինոն («Տոտենհեմ») և Նունու Էշպիրիտու Սանտուն («Վուլվերհեմփթոն»)։

Քվեարկությունը ընթանում է ԱՊԼ-ի պաշտոնական կայքում և նախատեսված է մինչև մայիսի 9-ը։

Հայերեն Français