Սպորտ

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը Պոգբայի համար «Ռեալ»-ից կարող է պահանջել 187 մլն եվրո

1 րոպեի ընթերցում

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը Պոգբայի համար «Ռեալ»-ից կարող է պահանջել 187 մլն եվրո

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հնարավոր է համաձայնի ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբային Մադրիդի «Ռեալ»-ին վաճառելուն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին փոխանցում է The Telegraph-ը:

Ըստ աղբյուրի, անգլիական ակումբը ֆուտբոլիստի համար կպահանջի 187 մլն եվրո: Այդ գումարը, ամենայն հավանականությամբ, ձեռք չի տա մարդիդյան ակումբին, ով պետք է «Չելսի»-ի հարձակվող Էդեն Ազարի համար մեծ միջոցներ ծախսի:

Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան, արդեն իսկ բանակցություններ է վարել արքայական ակումբի հետ և մրցաշրջանի ավարտին կարող է մանկունիանցիներին տեղեկացնել, որ «Ռեալ»-ը պատրաստ է ֆրանսիացու համար վճարել 112 մլն եվրո: Այս թիվը միայն մի փոքր է բարձր նրանից, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը վճարել է Պոգբայի համար «Յուվենթուս»-ին: Այն ժամանակ ֆրանսիացու տրանսֆերային արժեքը կազմել էր 105 մլն եվրո:

Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա Պոգբան Պրեմիեր լիգայում անցկացրել է 34 խաղ, խփել 13 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում:

Կարդացեք հոդվածը` Français
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում