Ինովացիա

«Հայաստան. Կովկասի Սիլիկոնյան հովիտը». Arte.tv-ն անդրադարձել է մեր երկրում ՏՏ ոլորտի զարգացմանը

1 րոպեի ընթերցում

«Հայաստան. Կովկասի Սիլիկոնյան հովիտը». Arte.tv-ն անդրադարձել է մեր երկրում ՏՏ ոլորտի զարգացմանը

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական Arte.tv-ն «Հայաստան. Կովկասի Սիլիկոնյան հովիտը» խորագրով ռեպորտաժ է հրապարակել, որտեղ անդրադարձել է մեր երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման միտումներին և հնարավորություններին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, տեսանյութում նշվում է, որ մեկ տարի առաջ Հայաստանը ապրել է թավշյա հեղափոխություն: «Իշխանության գալով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացավ, որ ՏՏ ոլորտը լինելու է կառավարության առաջնահերթություններից մեկը: Այսօր ոլորտը ակնկալում է նոր կառավարության գործողություններն այդ ուղղությամբ»,- նշում է հեղինակը:

Տեսանյութում ներկայացվում է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, որի ղեկավար Մարի Լու Փափազյանը ներկայացնում է կենտրոնի գործունեությունն ու ՏՏ ոլորտի զարգացման հեռանկարներն ու հնարավորությունները:

«Երկրում ՏՏ ոլորտը վերջին տարիներին աճում է տարեկան ավելի քան 20 տոկոսով, ուստի կարելի է նշել, որ Հայաստանն այսօր Կովկասի սիլիկոնյան հովիտն է»,- նշվում է ռեպորտաժում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում