ԱՄՆ-ն հակամարտությունների կարգավորման ճանապարհին բացառում է ուժի կիրառումը. Պետքարտուղարության պաշտոնյա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթը վերահաստատեց ԱՄՆ դիրքորոշումը, համաձայն որի հակամարտությունների կարգավորման հարցում պետք է բացառվի ուժի կամ դրա սպառնալիքի կիրառումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Քենթը հայտնեց մայիսի 7-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

«Տարածաշրջանային անվտանգության հետ կապված մեր հույսերն ու ակնկալիքներն այն են, որ բոլոր երկրներն անվտանգ ու խաղաղ գոյակցեն իրենց հարևանների հետ: Հենց այդ նպատակով էլ մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող ենք, և մենք աշխատում ենք Հայաստանի ու Ադրբեջանի հետ՝ օգնելու գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորում: Մենք, որպես Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության անդամ պետություն, որի կազմում են նաև Հարավային Կովկասի պետությունները, համաձայնել ենք այն սկզբունքների շուրջ, որ պետք է բացառվի ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը: Նաև համաձայնել ենք տարածքային ամբողջականության և ժողովուրդների կողմից իրենց ապագան ինքնորոշելու սկզբունքների շուրջ»,- ասաց Քենթը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջնորդական միակ ձևաչափն է: Համանախագահներն են Ռուսաստանը ներկայացնող Իգոր Պոպովը, Ֆրանսիան ներկայացնող Ստեֆան Վիսկոնտին և ԱՄՆ-ը ներկայացնող Էնդրյու Շոֆերը:

Հայերեն English Русский

Կլիչկոն խորհուրդ է տվել Կիևի բնակիչներին ժամանակավորապես լքել քաղաքը

Վարչապետ Փաշինյանի ելույթն ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին

2027 թվականին ԱՊՀ-ում նախագահությունը կանցնի Ուզբեկստանին

Անվավեր է ճանաչվել Արթիկում մսուր-մանկապարտեզի շենքի օտարման աճուրդը․ համայնքին կհատուցվի 12.4 միլիոն դրամ

ԻՀՊԿ-ն հերքել է Հորմուզի նեղուցով անցնող նավթի ծավալների վերաբերյալ ԱՄՆ-ի պնդումները

Արաղչին կարճ զրույց է վարել Լավրովի հետ ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստից առաջ

Սոցիալական ծրագրերի աջակցության գործում բիզնեսի ակտիվությունը ևս անհրաժեշտություն է․ Արսեն Թորոսյան

Գավառի Առվույտի դաշտի ամրոցը և բնակատեղին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարն այցելել է imID ընկերության գրասենյակ

ՀՀ ՆԳ նախարարը COP17-ի շրջանակում հանրային անվտանգության ապահովման ուղղությամբ հանձնարարականներ է տվել