Կառավարությունը մտադիր է ընդլայնել ՍԴ դիմելու պատգամավորների հնարավորությունները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը մտածում է ընդլայնել պատգամավորների՝ սահմանադրական դատարան դիմելու հնարավորությունը, որպեսզի կարողանա դիմել ոչ միայն ԱԺ-ի պատգամավորների 1/5-րդը, այլ խմբակցությունը՝ որպես ինստիտուտ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`«Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկմանն իր ամփոփիչ ելույթում նաև այս մասին խոսեց հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով պատգամավորների լիազորություններին:

«Պատգամավորը շատ լայն լիազորություններ ունի վերահսկողություն իրականացնելու գործադիր իշխանության նկատմամբ: Խորհրդարանն օժտված է շատ մեծ լիազորություններով՝ լսումներ, հարցապնդումներ կատարել, հանձնաժողով հրավիրել, վիճարկել գործադիր իշխանության մարմինների նորմատիվ իրավական ակտերը՝ և սահմանադրական և վարչական դատարանում: Այսօր պատգամավորն իր լիազորություններով սուպերպատգամավոր է: Եվ մենք մտածում ենք ընդլայնել նաև այդ լիազորությունները, որ սահմանադրական դատարան դիմելու հնարավորություն ունենա ոչ միայն ԱԺ-ի պատգամավորների 1/5-րդը, այլ խմբակցությունը՝ որպես ինստիտուտ»,-ասաց Զեյնալյանը:

Նրա խոսքով՝ այս տարվա ընթացքում ցույց են տվել, որ հասել են այնպիսի հաջողությունների, որոնք անկանխատեսելի էին:

Հայերեն English Français

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին