ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կմեկնի Արցախ` Հաղթանակի օրվա, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձի կապակցությամբ:
ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան հաստատեցին լուրը, որՍերժ Սարգսյանը հարգանքի տուրք կմատուցի իրենց կյանքի գնով հաղթանակները կերտած հայորդիների հիշատակին, կայցելի իր մարտական ընկերների շիրիմներին, ինչպես նաև արցախցիների և Արցախում գտնվող մեր բոլոր հայրենակիցների հետ կտոնի հաղթանակները: