Հասարակական

Վրաերթի ենթարկված Երևանի քաղաքապետարանի աշխատակիցը մահացել է

1 րոպեի ընթերցում

Վրաերթի ենթարկված Երևանի քաղաքապետարանի աշխատակիցը մահացել է

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Նաիրի բժշկական կենտրոնում մահացել է մեկ օր առաջ Գրիգոր Լուսավորիչ-Զաքյան փողոցների խաչմերուկում վրաերթի ենթարկված քաղաքացի Գարեգին Նալբանդյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:

Դեպքը տեղի է ունեցել մայիսի 2-ին՝ ժամը 11:40-ի սահմաններում: Վրաերթի ենթարկված Գարեգին Նալբանդյանը ծան վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Գիտակցության չգալով մահացել է:

Գարեգին Նալբանդյանը Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության բաժնի պետն էր:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում