Մահացել Է «Աստղային պատերազմներ»-ում Չուբակայի դերը խաղացած դերասանը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 75-րդ տարում մահացել Է «Աստղային պատերազմներ» կինոսագայում Չուբակայի դերը խաղացած դերասան Փիթեր Մեյհյուն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 3-ին հայտնել Է դերասանի ընտանիքը:
«Փիթեր Մեյհյուի ընտանիքը խորը վշտով հայտնում Է, որ Փիթերը հեռացել Է կյանքից: Նա մահացավ 2019 թվականի ապրիլի 30-ին ընտանիքի շրջապատում Տեխասի հյուսիսի իր տանը»,- ասված Է հայտարարության մեջ, որը հրապարակված Է Twitter-ում:
Փիթեր Մեյհյուն Չուբակային մարմնավորել Է «Աստղային պատերազմներ» կինոսագայի երրորդից վեցերորդ ֆիլմերում, ինչպես նաեւ 2015 թվականի «Աստղային պատերազմներ. ուժի զարթոնքը» ֆիլմում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: