Տնտեսություն

Կառավարությունը ԱԻՆ-ին տրամադրեց գումար հրշեջների վարձատրությունն իրականացնելու համար

2 րոպեի ընթերցում

Կառավարությունը ԱԻՆ-ին տրամադրեց գումար հրշեջների վարձատրությունն իրականացնելու համար

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը պահուստային ֆոնդից 79 մլն 574.8 հազար դրամ հատկացրեց Արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողների երեք ամսվա վարձատրությունն իրականացնելու ու պաշտոնից ազատված քաղաքացիական ծառայողների վերջնահաշվարկի վճարման նպատակով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ըստ որոշման հիմնավորման, «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի4-րդ մասի համաձայն դադարեցվել է ԱԻՆ կազմում գործող «Պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության» տեսչության գործունեությունը` տեսչական վերահսկողության գործառույթը վերապահելով ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնին:

Նախարարության գլխավոր քարտուղարի հրամանով «Պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության» տեսչության թվով 104 քաղաքացիական ծառայողները գրանցվել են քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում:

Անհրաժեշտություն է ծագել վերոնշյալ քաղաքացիական ծառայողների երեք ամսվա վարձատրությունը, պարգեւատրումը եւ պաշտոնից ազատված քաղաքացիական ծառայողների վերջնահաշվարկի վճարումը իրականացնելու նպատակով պահուստային ֆոնդից ԱԻՆ-ին հատկացնել 79 574.8 հազար դրամ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում