Վրաստանի նախագահի այցը ԱՄՆ չի կայանա. Rustavi 2

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի այցը ԱՄՆ, որը պլանավորված Էր աշնանը, չի կայանա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 2-ին հայտնել Է Rustavi 2 հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով աղբյուրներ: Հեռուստաալիքի տվյալներով՝ այցը նախապատրաստվում Էր դեռ մարտից, այդ ուղղությամբ աշխատում Էր Վրաստանի ԱԳ նախարարությունը, սակայն անհասկանալի պատճառներով այցը չի կայանա: Այն փաստը, որ այցն իրոք նախապատրաստվում Էր, հաստատել Է նաեւ նախագահի վարչակազմի ղեկավար Լաշա Ժվանիան, որը մայիսի 1-ին թողել Է զբաղեցրած պաշտոնը:

«Մարտին մենք բանակցություններ Էինք վարում այն բանի շուրջ, որ այց պլանավորենք աշնանը՝ սեպտեմբերի վերջին-հոկտեմբերի սկզբին»,- ասել Է Ժվանիան լրագրողներին: ԱՄՆ այցի կապակցությամբ պաշտոնական պարզաբանումներ ոչ ԱԳ նախարարությունը, ոչ Էլ նախագահի վարչակազմն առայժմ չեն արել: Զուրաբիշվիլին մայիսի 1-ին «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի վրացական խմբագրությանը տված հարցազրույցում հայտարարել Է, որ Վրաստանում ամերիկյան ռազմակայանի կառուցումը նպատակահարմար չԷ եւ կարող Է ընկալվել որպես սադրանք: Նրա խոսքով՝ Վրաստանը պետք Է խորացնի հարաբերություններն ԱՄՆ-ի հետ, բայց չձեռնարկի այնպիսի քայլեր, որոնք կհրահրեն մյուս երկրներին: Զուրաբիշվիլիի այս հայտարարությանը խիստ բացասաբար են արձագանքել վրացական ընդդիմադիր ուժերը, որոնք սկսել են նրան սպառնալ իմպիչմենտով, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Հայերեն Русский

Արսեն Թորոսյանը «Երևանի մանկան տուն» հաստատության սաներին ուղեկցել է առաջին դասարան

ԱՄՆ Գերագույն դատարանը Սպիտակ տանը թույլատրել է շարունակել 400 մլն դոլար արժողությամբ պարահանդեսային սրահի շինարարությունը

Սյունիքի հնագիտական ժառանգությունը կարող է միջազգային համագործակցության կարևոր հարթակ դառնալ․ Նժդեհ Երանյան

Հայաստանի դպրոցներում մեկնարկել է 2026-27 ուսումնական տարին

ՇՀԿ երկրներն աջակցություն են հայտնել Իրանի ինքնիշխանությանը

ՀՀ վարչապետն ու Վիետնամի փոխնախագահը մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի առաջմղմանը միտված քայլերի շուրջ

Վենսը Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովումը համարել է ԱՄՆ-ի հիմնական խնդիրը

ԱՄՆ բանակի նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել Հեգսեթի հետ լարվածության ֆոնին. The Hill

Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում․ իրականացվել են խուզարկություններ

Փաշինյանը Բիշքեկում մասնակցում է ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը