Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.5 տոկոսով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվահունվար-մարտին 6.5 տոկոսով աճել է 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փաստում են ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

2019-ի հունվար-մարտին մասնավորապես զգալիորեն աճել է շինարարության ծավալը՝10.8 տոկոսով: Առևտրի շրջանառության աճը կազմել է 10.1 տոկոս: Զգալի աճ է արձանագրվել նաև ծառայությունների ծավալում՝ 17.3 տոկոսով:

2019-ի հունվար-մարտին արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 2 տոկոսով: Իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը այս տարվա առաջին երեք ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նվազել է 0.2 տոկոսով:

Սպառողական գների ինդեքսն աճել է 1.5 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 0.3 տոկոսով:

2019-ի հունվար-մարտին էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը նվազել է 14 տոկոսով: Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում 2019-ի հունվար-մարտին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճել է 4.3 տոկոսով՝ կազմելով 174 հազար 69 դրամ: Ընդ որում` պետական օղակում միջին ամսական աշխատավարձն ավելացել է 4.4 տոկոսով՝ կազմելով 146 հազար 550 դրամ, իսկ ոչ պետականում աճել է 3 տոկոսով՝ կազմելով 189 հազար 116 դրամ:

Արտաքին առևտրաշրջանառության ծավալն այս տարվա հունվար-մարտին նվազել է 5 տոկոսով: Ընդ որում, արտահանման ծավալները նվազել են 8.6 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 3.1 տոկոսով:

Դրամի փոխարժեք ԱՄՆ դոլարի նկատմամբ 2019-ի հունվար-մարտին եղել է 487.23:

Հայերեն English

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները