Թրամփը երկարացրեց Իրանից նավթի մատակարարումների բռնարգելքի գործողությունը
1 րոպեի ընթերցում
![Թրամփը երկարացրեց Իրանից նավթի մատակարարումների բռնարգելքի գործողությունը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/04/973144.jpg)
ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 29-ին երկարացրել Է այն բռնարգելքի գործողությունը, որն ավելի վաղ դրվել Էր Իրանից նավթի եւ նավթամթերքների մատակարարումների վրա: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
Հրամանագրում Միացյալ Նահանգների ղեկավարը վստահություն Է հայտնել, որ աշխարհում բավականաչափ նավթ կա, եւ կարելի կլինի անհիվանդագին դադարեցնել Իրանի հետ համագործակցությունն այդ բնագավառում:
«Զեկույցի շատ ուշադիր գնահատումից հետո, որն ԱՄՆ-ի Կոնգրես Է հղել Էներգետիկայի նախարարության տեղեկատվական վարչությունը, ես հանգեցի այն եզրակացության, որ (…) աշխարհում բավականաչափ նավթ եւ նավթամթերք Է արտադրվում այլ երկրների կողմից, բացի Իրանից, որպեսզի օտարերկրյա ֆինանսական կազմակերպությունների կողմից Իրանից նավթի եւ նավթամթերքների գնումների զգալի կրճատում թույլ տրվի»,- նշել Է պետության ղեկավարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: