Life

Շոտլանդուհին վիճակախաղով 1 մլն ֆունտ ստեռլինգ է շահել եւ հոգնել է անգործությունից

1 րոպեի ընթերցում

Շոտլանդուհին վիճակախաղով 1 մլն ֆունտ ստեռլինգ է շահել եւ հոգնել է անգործությունից

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շոտլանդիայի Էդինբուրգ քաղաքի բնակչուհին, որը վիճակախաղով 1 մլն ֆունտ ստեռլինգ (1,3 մլն դոլար) Է շահել, հոգնել Է անգործությունից եւ որոշել Է աշխատանքի տեղավորվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա գրել Է իր Twitter-օգտահաշվում:

Ջեյն Փարքը խոշոր ջեքփոթը շահել Է 17 տարեկանում, երբ առաջին անգամ վիճակախաղի տոմս Է գնել: Աղջիկն սկսել Է փողերը ծախսել թանկարժեք ավտոմեքենաների, ճանապարհորդությունների, պլաստիկ վիրահատությունների եւ անշարժ գույքի վրա: Չորս տարի անց շոտլանդուհին գանգատվել Է, որ իրեն ձանձրացրել են հայտնի դիզայներների հագուստները եւ թանկարժեք առողջարաններում հանգստանալը:

23-ամյա Փարքը խոստովանել Է, որ իր համար տաղտկալի Է դարձել անգործությունը: «Ես եւ Քլոեն (Փարքի ընկերուհին) այնպես հոգնել ենք ոչինչ չանելուց, որ մտածում ենք աշխատանքի տեղավորվել»,-նշել Է նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում