ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը չի պատրաստվում փակել Հորմուզի նեղուցը, եթե միայն «թշնամական ուժերը» նրան չդրդեն դրան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաղերին:
«Մեր նավերն անցնում են Հորմուզի նեղուցով, ինչպես որ մյուս երկրների նավերը, բայց եթե որեւԷ մեկը փորձի սպառնալիքի տակ դնել նեղուցի անվտանգությունը, մենք անպայման կատասխանենք: Բացի այդ, եթե մեր նավթը չփոխադրվի նեղուցով, ապա մյուս երկրների նավթն Էլ չի անցնի դրանով»,- ասել Է Բաղերին, որի խոսքը մեջբերել են իրանական ԶԼՄ-ները: Նա նշել Է, որ «Իրանի զինված ուժերը պատասխանատու են Հորմուզի նեղուցի անվտանգության համար»: Ավելի վաղ Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին հայտարարել Է, որ Իրանը ոչ ոքի թույլ չի տա իրեն փոխարինել նավթաշուկայում, նշելով, որ դատապարտում Է Բահրեյնի եւ Սաուդյան Արաբիայի դիրքորոշումը, որոնք պաշտպանում են ԱՄՆ-ի պատժամիջոցները Իրանի նավթի արտահանման դեմ: Մինչ այդ Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն հայտարարել Է, որ ԱՄՆ-ը ու նրա դաշնակիցները մեծ սխալ գործեցին՝ քաղաքականացնելով նավթը եւ այն օգտագործելով որպես զենք: Նա հավելել Է, որ Իրանն առավելագույն ջանքեր կգործադրի՝ «խափանելու ԱՄՆ-ի պատժամիջոցները»:
Նախարարը նաեւ հայտնել Է, որ ԱՄՆ-ը չի կարողանա զրոյի հասցնել իրանական նավթի արտահանումը: Նա այս հայտարարություններով հանդես Է եկել այն բանից հետո, երբ ապրիլի 22-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հայտարարեց, որ ԱՄՆ-ը մայիսի սկզբից ոչ մի բացառիկ արտոնյալ ժամանակաշրջան չի նախատեսում այն երկրների համար, որոնք այժմ ամերիկյան պատժամիջոցների գործողության տակ կհայտնվեն Իրանից նավթ գնելու համար: Անցյալ տարվա նոյեմբերին ԱՄՆ-ը 180 օր ժամկետով բացառություն Էր արել ութ երկրների ու տարածքների համար, որոնք Իրանից ածխաջրածիններ են ներմուծում, որպեսզի նավթի գների աճ թույլ չտրվի աշխարհում, ինչպես նաեւ ժամանակ տրվի այլընտրանքներ գտնելու համար: Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար Հոսեյն Խանզադին հայտարարել Է, որ Ռուսաստանը եւ Իրանը այս տարի համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն Իրանի հարավային ջրերում: Իրանցի հրամանատարը նաեւ հավելել Է, որ Իրանի եւ Ռուսաստանի նավատորմերը կշարունակեն համագործակցությունը «օպերատիվ, կրթական եւ տեխնիկական տարբեր հարցերի» շուրջ: Իրանական ԶԼՄ-ների տվյալներով՝ ռուս-իրանական զրավարժությունները կարող են տեղի ունենալ Հորմուզի նեղուցի շրջանում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: