Հասարակական

ՔԿՀ-ներում նվազել է հացադուլի դիմող դատապարտյալների թիվը

1 րոպեի ընթերցում

  ՔԿՀ-ներում նվազել է հացադուլի դիմող դատապարտյալների թիվը

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Քրեակատարողական հիմնարկներում նախորդ տարիների համեմատ նվազել է հացադուլի դիմող դատապարտյալների թիվը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 29-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

«Այս պահի դրությամբ մենք Քրեակատարողական հիմնարկներում ունենք 5 հացադուլավոր: Սա նախկին տարիների համեմատ ցածր ցուցանիշ է»,- ասաց Զեյնալյանը:

Արդարադատության նախարարը նշեց, որ հացադուլի բոլոր դեպքերը քրեական գործի դեմ են:

«Որևէ բողոք չկա Քրեակատարողական հիմնարկների պահման պայմաններից: Իմ պաշտոնավարման ընթացքում չեմ հիշում դեպք, որ դատապարտյալը հացադուլի դիմած լինի քրեակատարողական հիմնարկի պայմանների դեմ, բոլորն առնչվում են քրեական գործին»,- նշեց Արտակ Զեյնալյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում