Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 25-ին ստորագրել է ԱԺ ընդունած «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքների փաթեթը: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Կարդացեք հոդվածը` Français