Հասարակական

Աննա Հակոբյանը ցավակցել է Տիգրան Ֆարմանյանի մահվան կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Աննա Հակոբյանը ցավակցել է Տիգրան Ֆարմանյանի մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ցավակցական հեռագիր է հղել «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիր Տիգրան Ֆարմանյանի մահվան կապակցությամբ:

«Խորը վշտով տեղեկացա, որ երկարատև ծանր հիվանդությունից հետո կյանքից հեռացել է մեր գործընկեր, «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի երկարամյա գլխավոր խմբագիր, ՀՀ վաստակավոր լրագրող Տիգրան Ֆարմանյանը: Լրագրողական համայնքը կորցրեց պրոֆեսիոնալ խմբագրի, լավ ընկերոջ և քաղաքացու:

Իմ անկեղծ ցավակցություններն եմ հղում Տիգրան Ֆարմանյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, մտերիմներին և գործընկերներին, կիսում նրանց վիշտը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասված է հեռագրում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում