Տարածաշրջանային

Իրանը թույլ չի տա իրեն փոխարինել նավթաշուկայում

3 րոպեի ընթերցում

Իրանը թույլ չի տա իրեն փոխարինել նավթաշուկայում

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը ոչ ոքի թույլ չի տա իրեն փոխարինել նավթաշուկայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:

«Իրանը ոչ մի երկրի թույլ չի տա իրեն փոխարինել նավթաշուկայում»,- ասել Է Մուսավին, նշելով, որ դատապարտում Է Բահրեյնի եւ Սաուդյան Արաբիայի դիրքորոշումը, որոնք պաշտպանում են ԱՄՆ-ի պատժամիջոցները Իրանի նավթի արտահանման դեմ:

Ավելի վաղ Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն հայտարարել Է, որ ԱՄՆ-ը ու նրա դաշնակիցները մեծ սխալ գործեցին՝ քաղաքականացնելով նավթը եւ այն օգտագործելով որպես զենք: Նա հավելել Է, որ Իրանն առավելագույն ջանքեր կգործադրի՝ «խափանելու ԱՄՆ-ի պատժամիջոցները»: Նախարարը նաեւ հայտնել Է, որ ԱՄՆ-ը չի կարողանա զրոյի հասցնել իրանական նավթի արտահանումը:

Նա այս հայտարարություններով հանդես Է եկել այն բանից հետո, երբ ապրիլի 22-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հայտարարեց, որ ԱՄՆ-ը մայիսի սկզբից ոչ մի բացառիկ արտոնյալ ժամանակաշրջան չի նախատեսում այն երկրների համար, որոնք այժմ ամերիկյան պատժամիջոցների գործողության տակ կհայտնվեն Իրանից նավթ գնելու համար: Անցյալ տարվա նոյեմբերին ԱՄՆ-ը 180 օր ժամկետով բացառություն Էր արել ութ երկրների ու տարածքների համար, որոնք Իրանից ածխաջրածիններ են ներմուծում, որպեսզի նավթի գների աճ թույլ չտրվի աշխարհում, ինչպես նաեւ ժամանակ տրվի այլընտրանքներ գտնելու համար: Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Իբրահիմ ալ Ասաֆը հայտարարել Է, որ թագավորությունը երախտագիտություն Է հայտնում իրանական նավթի գնման պատժամիջոցներից բացառությունների վերացման վերաբերյալ ԱՄՆ-ի որոշման առնչությամբ: «Թագավորությունը լիովին պաշտպանում Է ԱՄՆ-ի ձեռնարկած քայլերը՝ դրանք համարելով անհրաժեշտ՝ իրանական վարչակարգին հարկադրելու դադարեցնել ապակայունացման քաղաքականությունը, ահաբեկչության օժանդակումն ու հովանավորումն ամբողջ աշխարհում»,- ասել Է նա:

Նախարարը նշել Է, որ թագավորությունը կշարունակի շուկաների կայունացմանը միտված քաղաքականությունը, իր գործողությունները կհամակարգի նավթի մյուս արտադրողների հետ՝ սպառողներին նավթի համապատասխան մատակարարումների ապահովման նպատակով, ինչպես նաեւ համաշխարհային տնտեսության կայունության եւ աճի ապահովման համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

ՀՀ-ում Իրանի դեսպանը հայտարարել է, որ առաջիկայում Թուրքիայում կայանալու է «3+3» հարթակի հաջորդ հանդիպումը

Քաղաքականություն

ՀՀ-ում Իրանի դեսպանը հայտարարել է, որ առաջիկայում Թուրքիայում կայանալու է «3+3» հարթակի հաջորդ հանդիպումը

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Տուրիզմ

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ Իրանը մոտ ապագայում կկրկնապատկի էլեկտրաէներգիայի ներմուծումը Հայաստանից

Տնտեսություն

Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ Իրանը մոտ ապագայում կկրկնապատկի էլեկտրաէներգիայի ներմուծումը Հայաստանից

Հայաստանն ունի ապահով և կայուն սահման, որը կենսական դեր է խաղում տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործում. Իրանի դեսպան

Քաղաքականություն

Հայաստանն ունի ապահով և կայուն սահման, որը կենսական դեր է խաղում տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործում. Իրանի դեսպան

Հստակեցվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև կնքվելիք հուշագրի առանցքային ուղղությունները

Տնտեսություն

Հստակեցվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև կնքվելիք հուշագրի առանցքային ուղղությունները

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Ռուսաստանը կարող է օրական 300 մլն խմ գազ մատակարարել Իրանին

Իրան

Ռուսաստանը կարող է օրական 300 մլն խմ գազ մատակարարել Իրանին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին

ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները

Իրան

ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Իրանը հավատում է, որ այլ երկրների հետ ՀՀ փոխհարաբերությունները բացասական ազդեցություն չեն թողնի Իրանի հետ հարաբերությունների վրա. ԻԻՀ դեսպան

Արտաքին քաղաքականություն

Իրանը հավատում է, որ այլ երկրների հետ ՀՀ փոխհարաբերությունները բացասական ազդեցություն չեն թողնի Իրանի հետ հարաբերությունների վրա. ԻԻՀ դեսպան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում