Հայաստանում առաջին անգամ կատարվել է կենդանի դոնորից լյարդի փոխպատվաստում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի առողջապահության պատմության մեջ առաջին անգամ կատարվել է կենդանի դոնորից լյարդի փոխպատվաստում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ՀՀ կառավարության ապրիլի 25-ի նիստում հայտնեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Երեկ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կատարվել է լյարդի փոխպատվաստում կենդանի դոնորից ռեցիպիենտին: Աղջկանից տրվել է մորը: Մի կտորը լյարդի վերցվում է, փոխպատվաստվում է մի մարդուն, որի լյարդը չի աշխատում՝ կյանքը փրկելու հույս տալով նրան: Վիրահատությունը կատարվել է «Աստղիկ» ԲԿ-ում, մեր ռուս գործընկերների օգնությամբ, մեր Առողջապահության նախարարության աջակցությամբ: Ուզում եմ նաև հավելել, որ մենք այդ ուղղությունը զարգացնելու ենք: Երիկամի փոխպատվաստման կարիք ունեցող շատ պացիենտներ ունենք, ինչպես նաև լյարդի»,- ասաց Թորոսյանը:

Առողջապահության նախարարը հավելեց, որ նախատեսվում է հաջորդ տարվա բյուջեով գումար նախատեսել նաև երիկամի ու լյարդի փոխպատվաստումների համար:

«Հաջորդ տարվա բյուջեում ծրագրում ենք դրա համար գումար նախատեսել, որպեսզի մեր քաղաքացիներին կարողանանք ինչ-որ չափով գոնե աջակցել, որովհետև այդ փոխպատվաստումները տատանվում են 100 հազար դոլարի շրջանակում»,- նշեց Արսեն Թորոսյանը:

Արսեն Թորոսյանն անդրադարձավ նաև Սուրիշեմի կաթվածի բուժման ծրագրին՝ նշելով, որ այն հաջող է ընթանում:

Հայերեն English Français Русский

Նարեկ Կարապետյանը երկարաժամկետ խաղաղության համար անհրաժեշտ է համարում երաշխիքներն ու տարածաշրջանային հավասարակշռությունը

Շրջակա միջավայրի պաշտպանությունը նաև մարդու իրավունքների պաշտպանության հարց է. Երևանում քննարկվել է դատական համակարգի դերը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին

Մոսկվայի ուղղությամբ արձակվել են ամենամեծ թվով ԱԹՍ-ները վերջին երկու տարվա ընթացքում

Եկամուտների հայտարարագիր ներկայացնելուն մնացել են հաշված օրեր. ինչ պետք է իմանալ մինչև վերջնաժամկետը

Միրզոյանի՝ հանրաքվեով նոր Սահմանադրության մերժման դեպքում հրաժարականի առաջարկը համաձայնեցված չէ. ԱԺ նախագահ

Կենսաչափական փաստաթղթերի նոր համակարգը և վիզաների ազատականացման հեռանկարը

Կատարցի միջնորդները վերադարձել են Թեհրան՝ ԱՄՆ-Իրան բանակցությունները խթանելու նպատակով. Reuters

ԱԺ նախագահն ընդդիմությանն առաջարկել է աջակցել նոր Սահմանադրության հարցը հանրաքվեի դնելուն

Սևակ Միքայելյանն ընտրվել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամ