Տիգրան Մանսուրյանը հարգանքի տուրք մատուցեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին մեծ ողբերգության զոհերի հիշատակը հարգեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղիկներ խոնարհելով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում պատմեց իր ընտանիքի պատմությունը:

«Մայրս մի քանի ամսական է եղել, երբ հայտնվել է որբանոցում՝ ճանապարհին կորցնելով քրոջը, իսկ հորը Մարաշում մարաքի մեջ այլ տղամարդկանց հետ այրել են թուրքերը: Մորս եղբայրն է փրկվել, իսկ նրա մայրը հասել է Հալեպ, այնտեղ է մահացել: Մեր տան պատմությունն է սա: Հայրս նույն ճանապարհն է անցել: Մայրս, որ Լենինգրադյան փողոցում էր ապրում, հաճախ թոռներից մեկնումեկի ձեռքը բռնած, սովորական օրերին մի վարդի փունջ ձեռքին գալիս էր Ծիծեռնակաբերդ, իր համար դա իր ծնողների գերեզմանն էր: Ես շարունակում եմ նույնը»,-պատմեց Մանսուրյանը:

Մեծանուն կոմպոզիտորը շեշտեց, որ պետք է դիմադրել մինչ մի օր թուրք բառը մեզ համար ածական բառ լինելուց դառնա գոյական: Մանսուրյանը նշեց, որ կարևոր է ոչ միայն ֆիզիկական ուժը, այլ կարողության, խելքի, ինտելեկտի, բարության ուժը, հավատարմության ուժը՝ անցյալի արժեքների, սրբությունների, հայոց լեզվի նկատմամբ:

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում