Հասարակական

Մոսկվա-Երևան չվերթի ՀՀ քաղաքացի ուղևորուհին մահացել է

1 րոպեի ընթերցում

Մոսկվա-Երևան չվերթի ՀՀ քաղաքացի ուղևորուհին մահացել է

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Nordwind Airlines» ավիաընկերության Մոսկվա-Երևան չվերթի ուղևորուհին իրեն վատ է զգացել թռիչքի ժամանակ. օդանավը հարկադիր վայրէջք է կատարել Դոնի Ռոստովում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «РЕН ТВ»-ն հայտնում է, որ Հայաստանի քաղաքացի ուղևորուհին մահացել է:

Ինքնաթիռում եղել է 176 ուղևոր և անձնակազմի վեց անդամ:

«Արմենպրես»-ը փորձում է պարզել դեպքի մանրամասներն ու ճշտել՝ հայտնի է արդյոք ուղևորուհու ինքնությունը:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում