Տարածաշրջանային

Սալոմե Զուրաբիշվիլին անընդունելի Է համարել Պանկիսի կիրճում ոստիկանների վրա կատարված հարձակումները

3 րոպեի ընթերցում

Սալոմե Զուրաբիշվիլին անընդունելի Է համարել Պանկիսի կիրճում ոստիկանների վրա կատարված հարձակումները

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դատապարտել Է Պանկիսի կիրճում ոստիկանների վրա կատարված հարձակումները եւ անընդունելի Է համարել բռնի գործողությունները նրանց նկատմամբ:

«Ոստիկանների նկատմամբ բռնի գործողություններն անընդունելի են բոլոր պետություններում: Դա մանավանդ անընդունելի Է մի երկրում, որն օկուպացված տարածքներ ունի, որի համար սահմանների պաշտպանվածությունն ու կայունությունը կենսականորեն կարեւոր խնդիր Է»,- հայտարարել Է Զուրաբիշվիլին բրիֆինգի ժամանակ: Նախագահը ողջունել Է այն փաստը, որ կիրճի իրադրությունը հաջողվեց կայունացնել ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիայի ղեկավարությամբ:

Ավելի վաղ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն Է սկսել ապրիլի 21-ին Պանկիսի կիրճում ոստիկանների վրա կատարված հարձակման եւ նրանց տեխինկայի վնասման փաստերով: ՆԳ նախարարության հայտարարության մեջ ասված Է, որ «տեղացի մի խումբ բնակիչներ հարձակվել են 35 ոստիկանի վրա, որոնք ապահովում Էին Պանկիսի կիրճում փոքր հիդրոԷլեկտրակայանի շինարարների անվտանգությունը՝ քարեր նետելով նրանց վրա, ինչից հետո որոշում Է ընդունվել կիրճ լրացուցիչ ոստիկանական ուժեր մտցնելու մասին»: ՆԳՆ-ն հայտնել Է, որ քաղաքացիների խումբը դիմադրություն Է ցույց տվել ժամանած ոստիկաններին, ինչի հետեւանքով տուժել են ոստիկաններ եւ քաղաքացիներ, ինչպես նաեւ ոստիկանական տեխինկան:

«Ընդամենն ընդհարումների հետեւանքով վիրավորվել Է 55 մարդ՝ 38 ոստիկան եւ 17 տեղացի բնակիչ: 23 ոստիկաններ մինչ այժմ մնում են Թելավի քաղաքի հիվանդանոցում»,- ասված Է ՆԳ նախարարության հայտարարության մեջ: Ինչպես հաղորդվել Է, Պանկիսի կիրճում ընդհարումները տեղի են ունեցել Բիրկիանի գյուղի մոտ փոքր ՀԷԿ-ի կառուցման դեմ տեղացի բնակիչների բողոքի պատճառով: Պանկիսի կիրճ Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի ժամանումից հետո իրադրությունը խաղաղվել Է: Համաձայնություն Է ձեռք բերվել կայանի կառուցման ժամանակավոր դադարեցման եւ կիրճից հատուկ նշանակության ստորաբաժանումների դուրսբերման շուրջը:

Նախարարը լրագրողներին նաեւ հայտարարել Է, որ բոլոր նրանք, ովքեր ձեռք են բարձրացրել ոստիկանների վրա, կբացահայտվեն եւ խստորեն կպատժվեն, հաղորդել Է Sputnik-ը:

Թբիլիսիի քաղաքային խորհրդի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հյուրերին ընդունել է Երևանի փոխքաղաքապետը

Հայոց ցեղասպանություն

Թբիլիսիի քաղաքային խորհրդի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հյուրերին ընդունել է Երևանի փոխքաղաքապետը

Հայաստանի և Վրաստանի առողջապահության նախարարներն ընդգծել են դեղերի գների քաղաքականությունը պարբերաբար վերանայելու անհրաժեշտությունը

Վրաստան

Հայաստանի և Վրաստանի առողջապահության նախարարներն ընդգծել են դեղերի գների քաղաքականությունը պարբերաբար վերանայելու անհրաժեշտությունը

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Բացահայտում ենք Բաթումին նորովի. ինչպե՞ս կազմակերպել ժամանցն ու ի՞նչ պատմական, մշակութային վայրեր այցելել

Տնտեսություն

Բացահայտում ենք Բաթումին նորովի. ինչպե՞ս կազմակերպել ժամանցն ու ի՞նչ պատմական, մշակութային վայրեր այցելել

ԱՄՆ-ն հայտարարել է, որ կշարունակի ռազմական համագործակցությունը Վրաստանի հետ

Վրաստան

ԱՄՆ-ն հայտարարել է, որ կշարունակի ռազմական համագործակցությունը Վրաստանի հետ

Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում

Վրաստան

Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում

ՀՀ առողջապահության նախարարը Վրաստանում կքննարկի ոլորտում երկկողմ համագործակցության մի շարք հարցեր

Վրաստան

ՀՀ առողջապահության նախարարը Վրաստանում կքննարկի ոլորտում երկկողմ համագործակցության մի շարք հարցեր

Վրաստանի նախագահը հայց է ներկայացրել ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի

Վրաստան

Վրաստանի նախագահը հայց է ներկայացրել ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես աջակցում է ՀՀ և Վրաստանի՝ Աշխարհի երիտասարդական առաջնությունն անցկացնելու համատեղ հայտին. ՈՒԵՖԱ-ի նախագահը՝ ՀՀ վարչապետին

Պաշտոնական

ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես աջակցում է ՀՀ և Վրաստանի՝ Աշխարհի երիտասարդական առաջնությունն անցկացնելու համատեղ հայտին. ՈՒԵՖԱ-ի նախագահը՝ ՀՀ վարչապետին

Վրաստանի վարչապետի համոզմամբ՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կբարելավվեն 2025 թվականի սկզբից

Վրաստան

Վրաստանի վարչապետի համոզմամբ՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կբարելավվեն 2025 թվականի սկզբից

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում