Life

Ճապոնիայում հայտնվել Է աշխարհում ամենազանգվածեղ ոսկե լոգարանը

1 րոպեի ընթերցում

Ճապոնիայում հայտնվել Է աշխարհում ամենազանգվածեղ ոսկե լոգարանը

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլի 22-ին զուտ ոսկուց պատրաստված ավելի քան 150 կիլոգրամ քաշով աշխարհի ամենախոշոր լոգարանն Է տեղակայվել Ճապոնիայի Կյուսյու կղզու Սասեբո քաղաքի առողջարանային գոտու ջերմուկների տաղավարում: Ինչպես հայտնել Է Kyodo լրատվական գործակալությունը, այն անմիջապես գրանցվել Է Գինեսի ռեկորդների գրքում: Խմբագրական խորհրդի ներկայացուցիչներն, ինչպես նշվում Է, հանգամանորեն ստուգել են, թե կարելի Է արդյոք օգտվել այդ լոգարանից, այնտեղ ինչպես Է աղբյուրներից ստացվում բուժիչ ջուրը եւ այլ բաներ:

18-կարատանոց ոսկուց լոգարանը Տոկիոյում պատրաստել են մի խումբ վարպետներ, այն նստել Է 800 միլիոն իեն (ավելի քան 7,1 միլիոն դոլար): Այն ունի կլոր ձեւ եւ կարող Է, ինչպես պնդում են, տեղավորել երկու մարդու: Ոսկե լոգարանից օգտվելու համար տաղավարի սեփականատերերը նախատեսում են ժամը 5,4 հազար իեն (ավելի քան 48 դոլար) վերցնել մեկ հոգուց: Սասեբոյի ջերմուկները հայտնի են նատրիումի մեծ պարունակությամբ իրենց ջրով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում