Հասարակական

Արմեն Գրիգորյանը երրորդ հանդիպումն է ունեցել փորձագիտական հանրության հետ

1 րոպեի ընթերցում

Արմեն Գրիգորյանը երրորդ հանդիպումն է ունեցել փորձագիտական հանրության հետ

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման աշխատանքների շրջանակներում, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ապրիլի 22-ին կրկին հանդիպել է փորձագիտական հանրության ներկայացուցիչների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ Անվտանգության Խորհրդի քարտուղարի մամլո խոսնակ Արեգ Քոչինյանը

Հանդիպմանը ներկա էին՝ Արման Նավասարդյանը, Արմեն Վարդանյանը, Գարիկ Քեռյանը, Գոռ Պետրոսյանը, Լաուրա Սիմոնյանը, Հրանուշ Խառատյանը, Մարիամ Ավագյանը, Միքայել Յալանուզյանը, Ռիչարդ Գիրակոսյանը, Սարո Սարոյանը, Ստյոպա Սաֆարյանը:

Հանդիպմանը ԱԽ քարտուղարը ներկայացրեց առկա պատկերացումները պատրաստվող փաստաթղթի բովանդակության, այն շրջանակող արժեքների, շահերի, նպատակների ու տեսլականի մասին, ինչպես նաև փորձագետների նախորդ խմբերի հետ հանդիպումների ընթացքում գրանցած արդյունքները։

Հաջորդիվ տեղի ունեցավ բովանդակային հայեցակարգային և ռազմավարական փաստաթղթերի մշակման գործիքակազմերի, ժամկետների, բովանդակության և ընթացակարգերի դրանց մշակման մեթոդների, ինչպես նաև առկա սպառնալիքների ու դրանց տրվող համակարգային լուծումների տարբերակների թեմաներով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում