Մեկնարկեց «Գյուղական տնտեսական զարգացում-նոր տնտեսական հնարավորություններ» ծրագիրը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ ՄԶԳ-ն «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի հետ համատեղ տրվեց «Գյուղական տնտեսական զարգացում-նոր տնտեսական հնարավորություններ» (ԳՏԶ ՆՏՀ) ծրագրի պաշտոնական մեկնարկը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԳՏԶ ՆՏՀ ծրագիրն ուղղված է խթանելու կայուն տնտեսական աճ՝ աջակցելով առնվազն 100 բիզնեսի մոտ 60 համայնքում:

Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման (CARD) հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանն ասաց, որ իրենք նպատակ ունեն դառնալ «մեկ պատուհանի» մոդելն ապահովող կազմակերպություն:

«Մենք ցանկանում ենք հեշտացնել ֆերմերների, ձեռներեցների աշխատանքը, որպեսզի նրանք մեր մոտ ստանան ցանկացած տեղեկություն, աջակցություն, ուսուցում: Ցանկանում ենք այս մոտեցումներով մեր ներկայությունն ապահովել ողջ Հայաստանում»,- ընդգծեց Սարդարյանը:

«Գյուղական տնտեսական զարգացում-նոր տնտեսական հնարավորություններ» ծրագրի ղեկավար Սուսաննա Խաչատրյանը ներկայացնելով այն՝ շեշտեց, որ նպատակն է ներառական, կայուն, տնտեսական զարգացման ապահովում թիրախային համայնքներում:

«Ծրագրի շրջանակում աջակցություն կցուցաբերվի ֆերմերներին, որպեսզի նրանք կարողանան աճել և ավելի շատ եկամուտ ունենալ»,- ասաց Խաչատրյանը:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը շատ կարևորեց ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերի մեծածավալ փաթեթը:

«Ես ուրախ եմ, որ ԱՄՆ ՄԶԳ օժանդակությամբ նման հնարավորություն է ստեղծված Հայաստանի համար, քանի որ գյուղատնտեսության ոլորտում իրականացրած իրենց ծրագրերը ծանրակշիռ են և սիստեմատիկ»,- նշեց Տերտերյանը և վստահեցրեց, որ այս ուղղությամբ հնարավոր կլինի մոտ ապագայում լուրջ առաջընթաց արձանագրել:

ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին նշեց, որ ինքը հպարտ է ԱՄՆ-ի և Հայաստանի միջև գյուղատնտեսության ոլորտում երկար տարիների համագործակցության համար:

«Այսօր ազդարարվող ծրագիրը համահունչ է ՀՀ կառավարության ռազմավարությանը՝ ձևավորելու այնպիսի միջավայր, որը միտված է տնտեսական աճի խթանմանը: Գյուղի տնտեսական զարգացումը ԱՄՆ դեսպանության՝ տնտեսական զարգացման նախաձեռնությունների շրջանակում, կարևոր բաղադրիչ է: Հայաստանն արտահանել է ավելի քան 120 հազար տոննա պտուղ բանջարեղեն և գրեթե 17 տոկոս աճ է արձանագրվել»,- ասաց դեսպանը և հավելեց, որ ԱՄՆ կառավարությունը փորձում է նպաստել ձեռնարկատիրությանը գյուղական բնակավայրերում:

Թրեյսիի պնդմամբ՝ «Գյուղական տնտեսական զարգացում-նոր տնտեսական հնարավորություններ» ծրագրի միջոցով գնորդների և գյուղացիների միջև կձևավորվեն ցանցեր, որոնք կնպաստեն տեղական տնտեսական զարգացմանը:

Հայերեն

«Նոր գիրք»-33/26. Հերբերթ, Մակդոնալդ, Ռիզով

Երկու կանանց սեռական շահագործման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Նախարարի գլխավորությամբ քննարկվել է Կառավարության ծրագրի՝ ՆԳՆ և ենթակա ծառայություններին վերաբերող դրույթների կատարման ընթացքը

«Արարատ-Արմենիա»-«Սպարտա Պրահա» խաղի տոմսերի վաճառքը մեկնարկել է

Նեպալում ազգային սուգ է հայտարարված՝ ի հիշատակ աղետաբեր հեղեղի զոհերի

Մայամիի օդանավակայանում Amazon-ի բեռնատար ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել. կան զոհեր և վիրավորներ

Ինդոնեզիայում յոթ օդանավակայան է փակվել հրաբխային մոխրի տարածման պատճառով

Հյուսիսային Կորեայի առաջնորդը ներկայացրել է «Կանգ Կոն» նոր կործանիչը

ԱՄՆ նախագահի բանագնացները դրական են գնահատել ուկրաինական պատերազմի հարցով մոսկովյան բանակցությունները

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում