Սպորտ

«Արարատ-Արմենիա»-«Սպարտա Պրահա» խաղի տոմսերի վաճառքը մեկնարկել է

1 րոպեի ընթերցում

«Արարատ-Արմենիա»-«Սպարտա Պրահա» խաղի տոմսերի վաճառքը մեկնարկել է

Մեկնարկել է ֆուտբոլի Եվրոպայի լիգայի հիմնական փուլի անդրանիկ տուրի «Արարատ-Արմենիա»-«Սպարտա Պրահա» խաղի տոմսերի վաճառքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգայի հիմնական փուլի առաջին տուրի «Արարատ-Արմենիա»- «Սպարտա Պրահա» հանդիպումը տեղի կունենա Երևանում՝ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում սեպտեմբերի 16-ին և մեկնարկի 20:45-ին։

Տոմսերը կարժենան`

Հյուսիսային տրիբունա - 3000 դրամ Հարավային տրիբունա - 3000 դրամ Արևելյան տրիբունա - 4000 - 5000 դրամ Արևմտյան տրիբունա - 6000 - 10000 դրամ 

Ավելի վաղ կայացած վիճակահանության արդյունքում «Արարատ-Արմենիա»-ի մրցակիցներն են` ԱԶ Ալկմար»-ը (Նիդեռլանդներ),  «Միլան»-ը (Իտալիա), «Սպարտա Պրահա»-ն  (Չեխիա), «Զալցբուրգ»-ը (Ավստրիա), «Ցելյե»-ն (Սլովենիա), «Յագելոնիա»-ն (Լեհաստան), «Նիյմեգեն»-ը (Նիդեռլանդներ), «Տոռենսե»-ն  (Պորտուգալիա):

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում