«Իմ քայլը» խմբակցությունն առաջարկում է կողմ քվեարկել ցեմենտի մեկ տոննայի ներկրման համար 22 հազար դրամ պետական տուրք սահմանելու նախագծին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկում է առաջին ընթերցմամբ կողմ քվեարկել ցեմենտի մեկ տոննայի ներկրման համար 22 հազար դրամ պետական տուրք սահմանելու օրենքի նախագծին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ապրիլի 19-ին Ազգային ժողովում «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և«Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասինօրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցի քննարկման ընթացքում ասաց խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը:

«Մենք առաջարկում ենք կողմ քվեարկել այս փուլում, այս օրենքի նախագծին: Մինչև երկրորդ ընթերցումը մենք կգտնենք բոլոր հարցերի պատասխանները»,- նշեց Թունյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է մերժել օրենքի նախագիծը և նախաձեռնել քննարկումներ ու լսումներ:

Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու օրենքի նախագծին:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջարկում է ցեմենտի հետ միասին պետական տուրք սահմանել նաև ցեմենտի ստեղծման հումք հանդիսացող կլինկերի վրա:

Հայերեն

«Նոր գիրք»-33/26. Հերբերթ, Մակդոնալդ, Ռիզով

Երկու կանանց սեռական շահագործման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Նախարարի գլխավորությամբ քննարկվել է Կառավարության ծրագրի՝ ՆԳՆ և ենթակա ծառայություններին վերաբերող դրույթների կատարման ընթացքը

«Արարատ-Արմենիա»-«Սպարտա Պրահա» խաղի տոմսերի վաճառքը մեկնարկել է

Նեպալում ազգային սուգ է հայտարարված՝ ի հիշատակ աղետաբեր հեղեղի զոհերի

Մայամիի օդանավակայանում Amazon-ի բեռնատար ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել. կան զոհեր և վիրավորներ

Ինդոնեզիայում յոթ օդանավակայան է փակվել հրաբխային մոխրի տարածման պատճառով

Հյուսիսային Կորեայի առաջնորդը ներկայացրել է «Կանգ Կոն» նոր կործանիչը

ԱՄՆ նախագահի բանագնացները դրական են գնահատել ուկրաինական պատերազմի հարցով մոսկովյան բանակցությունները

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում