Հասարակական

Միհրան Պողոսյանի գրասենյակը հայտնել է նրա գտնվելու վայրը

2 րոպեի ընթերցում

 Միհրան Պողոսյանի գրասենյակը հայտնել է նրա գտնվելու վայրը

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել՝ նշելով հետախուզվող Պողոսյանի գտնվելու վայրը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրասենյակից նշում են, որ Միհրան Պողոսյանը հարուցված գործի շրջանակներում, առաջին իսկ օրվանից, տրամադրել է իր գտնվելու վայրն ու հասցեն։«Եվս մեկ անգամ վերահաստատում ենք այն՝ք․Մոսկվա, Մոսֆիլմովսկայա 70 շենք, 1-ին կորպուս, բն 139։Ավելին՝ ՀՔԾ քննիչին տրամադրվել է նաև Միհրան Պողոսյանի հեռախոսհամարը»,-նշված է հաղորդագրության մեջ:

Միհրան Պողոսյանի գրասենյակը նախկին գլխավոր հարկադիր կատարողի նկատմամբ հարուցված քրեական գործը համարում է շինծու:

Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիրկատարող Միհրան Պողոսյանը, ով հայտնի է օֆշորային սկանդալով, ՀՀքրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ: 13.04.2019թ. ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` Միհրան Պողոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ապրիլիի 16-ին հայտարարել է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը հայտնի է Պողոսյանի գտնվելու վայրը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում