Հասարակական

Միհրան Պողոսյանի գտնվելու վայրն ԱԱԾ-ին հայտնի է. Վանեցյան

2 րոպեի ընթերցում

Միհրան Պողոսյանի գտնվելու վայրն ԱԱԾ-ին հայտնի է. Վանեցյան

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային անվտանգության ծառայությանը հայտնի է հետախուզման մեջ գտնվող Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի գտնվելու վայրը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ասաց լրագրողների հետ ճեպազրույցում:

«Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, աշխատանքներ կկատարվեն, հետո կիմանաք»,–ասաց Վանեցյանը և հարցին, թե հայտնի՞ է, արդյոք, նրա գտնվելու վայրը, ԱԱԾ տնօրենը դրական պատասխան տվեց։

Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիրկատարող Միհրան Պողոսյանը, ով հայտնի է օֆշորային սկանդալով, ՀՀքրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ: 13.04.2019թ. ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` Միհրան Պողոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում