Հասարակական

Սուրեն Պապիկյանը հավաստագրեր է հանձնել նախարարությունում պրակտիկա անցած երիտասարդ մասնագետներին

2 րոպեի ընթերցում

Սուրեն Պապիկյանը հավաստագրեր է հանձնել նախարարությունում պրակտիկա անցած երիտասարդ մասնագետներին

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն ապրիլի 15-ին հրաժեշտի հանդիպում է անցկացրել նախարարությունում աշխատանքային փորձ ձեռք բերելու նպատակով եռամսյա պրակտիկան հաջողությամբ անցկացրած և ավարտած երիտասարդ մասնագետների հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարար Պապիկյանը շնորհակալություն է հայտնել պրակտիկայի ողջ ընթացքում երիտասարդների ցուցաբերած նախաձեռնողականության, անհատական ու թիմային աշխատանքում դրսևորած բարձր արդյունավետության համար և ուրախությամբ փաստել, որ տարբեր բուհերում նրանց ձեռք բերած տեսական գիտելիքներն իրենց գործնական արտահայտումն են ստացել նախարարության տարբեր ստորաբաժանումների աշխատանքում։

Իրենց հերթին երիտասարդները շնորհակալություն են հայտնել նախարարին ընձեռնված հնարավորության համար և ընդգծել, որ նախարարության գործունեությանն ու նրա գործառույթներին հենց ներսից ծանոթանալն ուսանելի և օգտակար միջոց է նորավարտ մասնագետների կառավարչական հմտությունների զարգացման տեսանկյունից։ Միևնույն ժամանակ, պրակտիկանտները նշել են, որ նախարարության կողմից ստեղծված են եղել անհրաժեշտ բոլոր պայմանները ստորաբաժանումների աշխատանքներում լիարժեք ինտեգրման և ինքնադրսևորման համար։

Հանդիպման ավարտին նախարարը հավաստագրեր է հանձնել երիտասարդներին և վերահաստատել, որ առաջիկայում լավագույն մասնագետների համար նախարարության համակարգում մրցութային հիմունքներով աշխատանքի անցնելու հնարավորություններ կընձեռնվեն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում