Հասարակական

Նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է համայնքի խնդիրներով մտահոգ արծվաշենցիներին

2 րոպեի ընթերցում

Նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է համայնքի խնդիրներով մտահոգ արծվաշենցիներին

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն ապրիլի 12-ին ընդունել է Արծվաշենի բնակիչներին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, լսելով արծվաշենցիների խնդիրները և մտահոգությունները՝ նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ կառավարությունը կասկածի տակ չի դնում այն առանձնահատուկ կարգավիճակը, որ ունեն արծվաշենցիները` 1992թ. օգոստոսի 8-ի ռազմական գործողությունների և իրենց համայնքից բռնի տեղահանման հետևանքով։

Միաժամանակ նախարարը հայտնել է, որ Ճամբարակ համայնքում սուբվենցիայի ծրագրերի շրջանակներում պետության միջոցների հաշվին իրականացվելու են սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված աշխատանքներ, իսկ սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով համայնքում նախատեսվում է կառուցել N1 հիմնական դպրոցը, որտեղ այժմ իրականացվում է շենքի տեխնիկական վիճակի ուսումնասիրությունը։

Հաշվի առնելով քաղաքացիների մտահոգություններն առ այն, որ համայնքում առկա են վթարային բնակարաններ՝ նախարարը հանձնարարել է մարզպետին ձևավորել աշխատանքային խումբ, որը տեղում կուսումնասիրի Ճամբարակում բնակվող արծվաշենցիների սոցիալական ու բնակարանային պայմանները և կգույքագրի ամրացման կարիք ունեցող բնակարանները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում