Պաշտոնական

Նախագահ Արմեն Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Չեխիայի դեսպանի հետ

1 րոպեի ընթերցում

Նախագահ Արմեն Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Չեխիայի դեսպանի հետ

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 12-ին ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկային: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել հայ-չեխական հարաբերությունների ամրացմանն ուղղված դեսպանի ջանքերի ու նվիրված աշխատանքի համար՝ նշելով, որ այս տարիների ընթացքում երկու երկրների հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրել:

Դեսպան Պետր Միկիսկան կարևորել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի դերակատարումը նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների խաղաղ հանգուցալուծման գործում:

Երկուստեք անդրադարձ է կատարվել տնտեսական, գիտակրթական և հետազոտական ոլորտներում Հայաստանի ու Չեխիայի միջև համագործակցության հեռանկարներին։ Նշվել է, որ երկկողմ բարձրաստիճան փոխայցելությունները կնպաստեն երկու երկրների միջև հարաբերությունների խորացմանը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում