ԱՄՆ կոնգրեսականը Քիմ Քարդաշյանին համարում է Թրամփի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման «գաղտնի զենք»

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիրը առաջարկել է կոչ անել հոլիվուդյան ռեալիթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանին, որպեսզի վերջինս թվիթերյան գրառում անի ու դրդի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա խոսել է Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառման շրջանակում:

«Կարծում եմ մեր սփյուռքի ներսում մենք ունենք գաղտնի զենք, որը կարող է դրդել նրան (խմբ.- Դոնալդ Թրամփին) ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Մենք պետք է բոլորս թվիթերի միջոցով գրառում անենք և խնդրենք նրան, որպեսզի վերջինս հորդորի նախագահին քայլ ձեռնարկել այդ ուղղությամբ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի ավելի քան 70 անդամ միացել է կոնգրեսականներ Ադամ Շիֆի և Գուս Բիլիրակիսի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր բանաձև ներկայացնելու նախաձեռնությանը: Նախագիծը միտված է Հայոց ցեղասպանության հերքումը մերժելուն, ԱՄՆ կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու հիշատակմանը, Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածության բարձրացման կարևորությանը նմանատիպ հանցագործությունները հետագայում կանխելու առումով:

Հայերեն العربية English Русский

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA