Հասարակական

Արդարադատության նախարարը վկայի կարգավիճակով հարցաքննվել է Մարտի 1-ի գործով

1 րոպեի ընթերցում

Արդարադատության նախարարը վկայի կարգավիճակով հարցաքննվել է Մարտի 1-ի գործով

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հարցաքննվել է մարտի 1-ի գործով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 10-ին լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը:

«Որպես վկա հարցաքննվել եմ մարտի 1-ի գործով: Որպես Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչ, ով հանդես է եկել Սահմանադրական դատարանում և վիճարկել ԿԸՀ-ի ընդունած որոշումը»,- ասաց Զեյնալյանը:

Արտակ Զեյնալյանը նշեց, որ գործին ամբողջությամբ չի տիրապետում, որպեսզի կարողանան գնահատել դրա ընթացքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում