Տարածաշրջանային

ԻՀՊԶ-ի դեմ ԱՄՆ-ի գործողություններն արդյունք չեն տա. այաթոլլա Խամենեի

3 րոպեի ընթերցում

ԻՀՊԶ-ի դեմ ԱՄՆ-ի գործողություններն արդյունք չեն տա. այաթոլլա Խամենեի

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանի եւ Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի դեմ Վաշինգտոնի գործողությունները արդյունք չեն տա: Այդ մասին, ինչպես ապրիլի 9-ին հայտնել Է ISNA գործակալությունը, հայտարարել Է Իրանի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշեց ԻՀՊԶ-ն ներառել օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մեր պահապանները մեր հեղափոխության թշնամիների դեմ պայքարի առաջնագծում են եւ միշտ պաշտպանել են երկիրը»,- գործակալությունը մեջբերել Է Խամենեիի խոսքը:

Նա նաեւ նշել Է, որ «ԻՀՊԶ-ի եւ Իրանի դեմ ԱՄՆ-ի դավերն արդյունք չեն տա»: Իրանի ղեկավարի խոսքով՝ «Իրանի թշնամիները 40 տարվա ընթացքում ամեն տեսակ ճնշումներ Էին գործադրում Թեհրանի վրա», ինչն ի ցույց Է դնում «իրանական ազգի շարժումը կանգնեցնելու ԱՄՆ-ի անկարողությունը»: Իր հերթին, Իրանի նախագահ Հասան Ռոուհանին սխալ Է համարել Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմն օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ներառելու Վաշինգտոնի որոշումը:

«ԱՄՆ-ը առաջատար դեր Է խաղում աշխարհում ահաբեկչության տարածման մեջ: Ամերիկան սխալ գործեց՝ ԻՀՊԶ-ն ճանաչելով ահաբեկչական կազմակերպություն: Իրանական ժողովրդի մեջ զորակազմի հեղինակությունը միայն կմեծանա»,-ասել Է նախագահը: Ռոուհանին հավելել Է, որ ԻՀՊԶ-ն «միշտ Էլ ահաբեկիչների դեմ պայքարով Է զբաղվել Մերձավոր Արեւելքում, Իրաքում, Սիրիայում», մինչ «Իրանի թշնամիները զինում Էին ահաբեկիչներին, նրանց պայթանյութ մատակարարում արյունահեղություն սարքելու համար»:

Իրանի նախագահը հայտարարել Է, որ իր երկրի վրա ԱՄՆ-ի ճնշումը չի բերում այն արդյունքները, որոնք ակնկալում Է Վաշինգտոնը: «Ինչի՞ եք դուք ձգտում հասնել պատժամիջոցներով: Դուք ասում եք, որ դրանք հարկավոր են, որպեսզի խանգարվի մեր զարգացումը, բայց դա սուտ Է: Այդ ստի ապացույցը մեր առաջընթացն Է տեխնոլոգիական բնագավառում, միջուկային մշակումներում, նոր ցենտրիֆուգների գործարկման ասպարեզում»,-հայտարարել Է Ռոուհանին: ԱՄՆ-ի վարչակազմն ապրիլի 8-ին հայտարարել Է, որ ԻՊՀԶ-ն ներառում Է օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում: Իր հերթին, Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդն անհիմն Է որակել Վաշինգտոնի ընդունած որոշումը, ահաբեկչական կազմկերպություն Է ճանաչել ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարությանը (CENTCOM), իսկ Միացյալ Նահանգները՝ «ահաբեկչությունը հովանավորող պետություն», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

ՀՀ-ում Իրանի դեսպանը հայտարարել է, որ առաջիկայում Թուրքիայում կայանալու է «3+3» հարթակի հաջորդ հանդիպումը

Քաղաքականություն

ՀՀ-ում Իրանի դեսպանը հայտարարել է, որ առաջիկայում Թուրքիայում կայանալու է «3+3» հարթակի հաջորդ հանդիպումը

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Տուրիզմ

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ Իրանը մոտ ապագայում կկրկնապատկի էլեկտրաէներգիայի ներմուծումը Հայաստանից

Տնտեսություն

Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ Իրանը մոտ ապագայում կկրկնապատկի էլեկտրաէներգիայի ներմուծումը Հայաստանից

Հայաստանն ունի ապահով և կայուն սահման, որը կենսական դեր է խաղում տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործում. Իրանի դեսպան

Քաղաքականություն

Հայաստանն ունի ապահով և կայուն սահման, որը կենսական դեր է խաղում տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործում. Իրանի դեսպան

Հստակեցվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև կնքվելիք հուշագրի առանցքային ուղղությունները

Տնտեսություն

Հստակեցվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև կնքվելիք հուշագրի առանցքային ուղղությունները

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Ռուսաստանը կարող է օրական 300 մլն խմ գազ մատակարարել Իրանին

Իրան

Ռուսաստանը կարող է օրական 300 մլն խմ գազ մատակարարել Իրանին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին

ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները

Իրան

ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Իրանը հավատում է, որ այլ երկրների հետ ՀՀ փոխհարաբերությունները բացասական ազդեցություն չեն թողնի Իրանի հետ հարաբերությունների վրա. ԻԻՀ դեսպան

Արտաքին քաղաքականություն

Իրանը հավատում է, որ այլ երկրների հետ ՀՀ փոխհարաբերությունները բացասական ազդեցություն չեն թողնի Իրանի հետ հարաբերությունների վրա. ԻԻՀ դեսպան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում