Հասարակական

Դավիթ Սանասարյանը վկայի կարգավիճակով դատարան է հրավիրվել

1 րոպեի ընթերցում

Դավիթ Սանասարյանը վկայի կարգավիճակով դատարան է հրավիրվել

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը «Հայ կառուցողական կուսակցության» նախագահ Անդրիաս Ղուկասյանի գործով դատարան է հրավիրվել հարցաքննության:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա վկայի կարգավիճակ ունի:

Անդրիաս Ղուկասյանը մեղադրվում է 2016 թ. հուլիսի 29-ին Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու և Ոստիկանության ՊՊԾ գունդը զավթած «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու՝ նրանց միանալու փորձի համար: Այս նույն մեղադրանքը ժամանակին առաջադրվել էր նաև Դավիթ Սանասարյանին եւ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանին և էլի մի քանի քաղաքական գործչի, սակայն նրանց հանդեպ քրեական հետապնդումը դադարեցվել էր՝ բացի Անդրիաս Ղուկասյանից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում