Հասարակական

Վարչապետը դեռ չի որոշել` ինչպես է նշելու Քաղաքացու օրը

1 րոպեի ընթերցում

Վարչապետը դեռ չի որոշել` ինչպես է նշելու Քաղաքացու օրը

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ չի որոշել, թե ինչպես է տոնելու Քաղաքացու օրը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 9-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հնարավոր է` մեկը որոշում է, ինչպես անցած տարի, Մաշտոցի պողոտայում մանղալ դնել ու խորոված անել: Եթե մանղալով խորոված անող լինի, կարող է` ես էլ միանամ»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ յուրաքանչյուրն ինքը պետք է կողմնորոշվի` նշե՞լ այդ օրը, թե ոչ:

«Թող իրենք որոշեն` իրենք քաղաքացի՞ են, թե ոչ: Եթե քաղաքացի են, ապա իրենց տոնն է, եթե քաղաքացի չեն, չի կարող իրենց տոնը լինել»,- նշեց վարչապետը:

Ապրիլի 9-ին ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Կառավարության ներկայացրած «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում է ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը նշել որպես ՀՀ քաղաքացու օր: Իսկ եթե մայիսի 1-ը համընկնի շաբաթ օրվա հետ, ապա որպես ՀՀ քաղաքացու օր կնշվի ապրիլի վերջին կիրակի օրը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում