Life

Փարիզի աճուրդում դինոզավրի 13-մետրանոց կմախք են վաճառելու

2 րոպեի ընթերցում

Փարիզի աճուրդում դինոզավրի 13-մետրանոց կմախք են վաճառելու

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 13-մետրանոց խոտակեր դինոզավրի կմախքը լոտ կդառնա այն աճուրդում, որը հունիսին կկազմակերպի Ֆրանսիայի Aguttes աճուրդային տունը: Վերջինիս տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ լոտի արժեքը կկազմի շուրջ 2 միլիոն եվրո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հաղորդագրությունից հետեւում Է, որ դինոզավրի մնացորդները, որն ապրել Է շուրջ 150 միլիոն տարի առաջ, ապրիլի 2-ից ցուցադրվում են Մեծ Բրիտանիայի Հիթրոու օդանավակայանի հինգերորդ տերմինալում: ՀնԷաբան եւ աճուրդային տան փորձագետ Էրիկ Միքելերի խոսքով՝ նախապատմական կենդանին պատկանել Է դիպլոդոկների ընտանիքին, որոնք Յուրայի շրջանում բնակվել են արդի Հյուսիսային Ամերիկայի տարածքում:

Կմախքի երկարությունը կազմում Է 13 մետր, բարձրությունը՝ 6,2 մետր: Լոտն, ինչպես նշվում Է, ավելի քան 90 տոկոսով «բաղկացած Է օրիգինալ ոսկորներից, ինչը դրան լրացուցիչ արժեք Է տալիս»:

«Դա ամենակարեւոր քարացածություններց մեկն Է, որը գտնվել Է XIX դարի վերջից ի վեր»,- լրագրողներին ասել Է Միքելերը: Նրա խոսքով՝ որոշ ոսկորների վրա «նույնիսկ մաշկի մնացորդներ են պահպանվել»:

Աճուրդի դրվող դինոզավրի մնացորդները գտնվել են 2012 թվականին ԱՄՆ-ում (Վայոմինգի նահանգ): Կմախքը Հիթրոուում կմնա մինչեւ հունիսի 3-ը, ինչից հետո այն վաճառքի կտանեն Փարիզ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում