Թեհրանն ԱՄՆ-ին նախազգուշացրել Է ԻՀՊԶ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու հետեւանքների մասին
2 րոպեի ընթերցում
![Թեհրանն ԱՄՆ-ին նախազգուշացրել Է ԻՀՊԶ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու հետեւանքների մասին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/04/970467.jpg)
ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ԱՄՆ-ին նախազգուշացրել Է այն բացասական հետեւանքների մասին, եթե Վաշինգտոնը Իսլամական հեղափոխության պահպանների զորակազմը (Իրանի զինված ուժերի բաղկացուցիչ մասը) ներառի ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «(Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի կողմնակիցները), որոնք վաղուց հանդես են գալիս ԻՀՊԶ-ն օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու օգտին, լիովին գիտակցում են նման որոշման հետեւանքները տարածաշրջանում ԱՄՆ-ի ուժերի համար: Նրանք ձգտում են ԱՄՆ-ին ներքաշել ճահիճը»,-գրել Է Զարիֆը Twitter-ի իր Էջում:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պետք Է դիմակայի ԱՄՆ-ին «հերթական աղետի մեջ» ներքաշելու փորձերին:
Ավելի վաղ Wall Street Journal թերթը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաների, հայտնել Է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում Է ԻՀՊԶ-ն ներառել ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում: Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության կոմիտեի նախագահ Հիշմաթուլլահ Ֆալահատպիշեն ավելի ուշ հայտարարել Է, որ ի պատասխան Իրանը կարող Է ԱՄՆ-ին զինված ուժերին տեղավորել իր ահաբեկչական «սեւ ցուցակում», որտեղ արդեն գտնվում Է «Իսլամական պետությունը», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: