Հասարակական

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է փորձագիտական հանրության ներկայացուցիչներին

1 րոպեի ընթերցում

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է փորձագիտական հանրության ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման աշխատանքների շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ապրիլի 8-ին հանդիպել է փորձագիտական հանրության ներկայացուցիչների հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ Անվտանգության խորհրդի լրատվական ծառայությունից, հանդիպմանը ներկա էին Աշոտ Մովսիսյանը, Արա Պապյանը Արաքս Փաշայանը, Լեոնիդ Ներսիսյանը, Հրանտ Տեր-Աբրահամյանը, Ջոնի Մելիքյանը, Ռուբեն Մեհրաբյանը, Ռուբեն Սաֆրաստյանը և Վարդան Աթոյանը:

Հանդիպման ընթացքում ԱԽ քարտուղարը նախ ներկայացրեց արդեն կատարված աշխատանքները, պատկերացումները պատրաստվող փաստաթղթի բովանդակության՝ դրան շրջանակող արժեքների ու շահերի մասին։ Միաժամանակ հատուկ ընդգծելով այս գործընթացում փորձագիտական հանրության ներգրավվածության կարևորությունը:

Հաջորդիվ տեղի ունեցավ բովանդակային քննարկում ազգային անվտանգության սպառնալիքների հայտնաբերման, դրանց համակարգային լուծումների և ազգային անվտանգության նոր հայեցակարգի մշակման թեմաներով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում