Հասարակական

«Սպայկա»-ի տնօրենի կալանավորման դեմ բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը բերման է ենթարկվել ոստիկանություն

1 րոպեի ընթերցում

«Սպայկա»-ի տնօրենի կալանավորման դեմ բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը  բերման է ենթարկվել ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սպայկա» ՍՊԸ հիմնադիր-տնօրեն Դավիթ Ղազարյանի կալանավորման դեմ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկին ոստիկանությունը բերման է ենթարկել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնությանհետ կապի և լրատվության վարչությունից:

«Մեկ հոգի բերվել է ոստիկանություն՝ վարչական իրավախախտումների օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար: Համապատասխան գործողություններն իրականացնելուց և արձանագրություն կազմելուց հետո նրան ազատ կարձակեն»,- նշեցին ոստիկանությունից:

Ապրիլի 8-ին, վաղ առավոտից «Սպայկա» ընկերության աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացնում Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն, Նորք-Մարաշ նստավայրի դիմաց՝ իրենց դժգոհությունն արտահայտելով ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանավորելու որոշման դեմ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում