Կառավարությունն առաջարկում է սեղմված բնական գազի ակցիզային հարկով հարկման նպատակով կիրառվող չափման միավորը՝ խմ-ն փոխարինել կգ-ով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունն առաջարկում է սեղմված բնական գազի ակցիզային հարկով հարկման նպատակով կիրառվող չափման միավորը՝ խմ-ն փոխարինել կգ-ով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծն ԱԺ-ում ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:

«Նախագծի կարգավորման առարկան ակցիզային հարկով հարկման նպատակով սեղմված բնական գազի իրացման ծավալները հաշվառող չափման միավորի փոփոխությունն է: Մասնավորապես Հարկային օրենսգրքով նախատեսված է, որ ակցիզային հարկով հարկման նպատակով սեղմված բնական գազը որպես հարկման օբյեկտ չափվում է խոր մետրով: Սա գործնականում որոշակի անհարմարություններ է ստեղծում այն առումով, որ ավտոգազալիցքավորման ճնշակայանները սեղմված բնական գազն իրենց մատակարարից ստանում են կիլոգրամով, սակայն հաշվի առնելով, որ ակցիզային հարկով հաշվառում վարելու համար ստիպված են իրացման ծավալները հաշվառել խորանարդ մետրով՝ հաշվառման համակարգին արհեստական միջամտություն են կատարում՝ կգ-ից անցում են կատարում խմ-ի՝ կիրառելով համապատասխան գործակից»,-ասաց Պողոսյանը:

Նա նշեց, որ այդ միջամտությունը որոշակի ռիսկեր է ներառում՝ իրավունքները ոտնահարելու և իրացվող սեղմված գազը թերակշռելու առումով: Պողոսյանի կարծիքով՝ նախագծով առաջարկվող լուծումը շատ պարզ է՝ խոր մետրից կիլոգրամի անցումը կատարել տեսությամբ և գիտականորեն ընդունելի խտության գործակցով, որը 0.717-ն է: «Եվ եթե գործող օրենսդրությամբ հազար խոր մետրի համար նախատեսված 25 հազար դրամ ակցիզային հարկի դրույքաչափը վերահաշվարկում ենք այդ գործակցով, ստանում ենք 34 հազար 867 դրամ հաշվարկային դրույքաչափ: Բայց հաշվի առնելով այն, որ Հարկային օրենսգրքում ունենք հիմնարար կարգավորում, որ հարկի դրույքաչափի բարձրացում նախատեսող օրենքները չեն կարող ուժի մեջ մտնել ավելի շուտ, քան հաջորդ տարվա սկզբից , և որպեսզի չունենանք ոչ ամբողջական թիվ, երկու հնարավոր այլընտրանք կար: Այլընտրանքներից մեկը թիվը կլորացնելն էր՝ սահմանելով 35 հազար դրամ, որը կլիներ հարկային բեռի բարձրացում, և այն նախընտրելի չէ, մյուս տարբերակն էր՝ հաշվարկային դրույքաչափը կլորացնել դեպի ներքև՝ 34 հազար դրամ»,-ասաց փոխնախարարը:

Նրա խոսքով՝ կառավարությունն առաջարկում է գնալ երկրորդ տարբերակով ՝ ավելի նվազ դրույքաչափ ամրագրելով, ինչը նաև հնարավորություն կստեղծի, որ առաջարկվող նախագիծն ուժի մեջ մտնի պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվա մեկից, տվյալ դեպքում եթե ընդունվի և վավերացվի, ապա ակնկալվում է, որ մայիսի մեկից ուժի մեջ կմտնի:

Հայերեն

Արփինե Սարգսյանն ամփոփել է ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզի 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը

Մեկ շաբաթով երկարաձգվել է քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը

Հայաստանում մեկ տարում եկամուտ ստացող աշխատատեղերի քանակն ավելացել է 33 հազար 275-ով

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

«Հեզբոլլահ»-ի զինաթափումը հնարավոր է Իսրայելի ուժերի դուրսբերումից հետո․ Լիբանանի նախագահ

Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի

Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ

Գյումրիի քաղաքային իշխանությունների համար բնակարանաշինությունն առաջնահերթություն է

Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին